Հենց նոր ցնցող բացահայտում. առեղծվածային զարգացումներ . Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանից. մորը զանգել է անհայտ անձ և …



ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, շուրջ 4 ամիս անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետ կորելու գործով հարցաքննվել են որոնողական աշխատանքների ընթացքում երեխային տեսնելու վերաբերյալ ահազանգողները:


Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քննության սկզբում հարցաքննվել են այն քաղաքացիները, ովքեր երեխային տեսնելու վերաբերյալ տեղեկություն են հայտնել: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ քաղաքացիները տեսել էին 14-ամյա երեխային»,- ասաց Խաչատրյանը:


Արարատի դատախազությունը պարբերաբար Հայկի ծնողների ընդունելություն է կազմակերպում` պարզելու՝ արդյոք կա երեխայից նորություն, թե չէ: «Վերջին ընդունելություններից մեկի ժամանակ Հայկի մայրն ասել է, որ իրեն անհայտ անձ է զանգահարել, սակայն չի խոսել:


Հետո Հայկի մայրը հետ է զանգել, սակայն ոչ-ոք չի պատասխանել: Ներկայումս պարզվում է զանգահարողի ինքնությունը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:


Հիշեցնենք, որ Հայկի անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, իսկ արդեն հունիսի 9-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները 10 օր որոնողական աշխատանքներ են իրականացրել Արարատի, Կոտայքի և նույնիսկ Երևանի մի շարք վարչական շրջաններում, որին ներգրավված են եղել տասնյակ փրկարար, ոստիկանության աշխատակիցներ և կամավորներ, սակայն որոնողական աշխատանքները ավարտեցին անարդյունք:


Որոնողական աշխատանքների ընթացքում քաղաքացիների կողմից ահազանգեր են եղել 14-ամյա Հայկ Հարությունյանին տեսնելու վերաբերյալ, սակայն գրեթե բոլոր ահազանգերը չեն հաստատվել: Տասն օր անց` հունիսի 18-ին, ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում էր կայացրել: Նույն օրը Արարատի մարզի դատախազությունը դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցել`քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: