Քիչ առաջ, ողբերգական ու արտակարգ դեպք է եղել, հաղորդում է Շամշյանը. Kia-ն մխրճվել է Հախվերդյանի մեքենայի մեջ. 🙏🙏🙏🙏վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել, ցավակցում ենք հարազատներին



Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Kia մակնիշի 35 XQ 027 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 VA 801 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբաջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Դիլիջանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Kia-ի վարորդի և «07»-ի մահացած վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը 63-ամյա Մուշեղ Հախվերդյանն էր, ով ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված է եղել, երբ Kia-ն մխրճվել է «07»-ի մեջ։ Դեպքի վայր է ժամանել նաև Տավուշի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկաններն ու քննիչները տեղում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մեկ այլ ավտոմեքենա Kia-ի վարորդի համար ստեղծել է վթարային իրավիճակ, ու քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վարորդին ոստիկանության Դիլիջանի բաժին բերելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/02/11/1117170/