Քիչ առաջ արտակարգ դեպք,…ԱԺ պատգամավորի «յաշիկը» վթարի է ենթարկվել, տեսեք ում են տեղափոխել հիվանդանոց, Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ…



Այսօր, սեպտեմբերի 21-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում Աբովյանի բնակիչ 40-ամյա Կարեն Ղազախեցյանը իր վարած Mercedes G մակնիշի 555 PP 05 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ 44-ամյա Արսեն Գևորգյանի վարած Opel մակնիշի 60 NN 601 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել ճանապարհի թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, ով միջին տարիքի կին է։ Վերջինս տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասին պետի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրատվում։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիքսեթ Մանուկյանին։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2018/09/21/1105788/