Հերթական կորուստը,,,Հենց նոր ցավալի ու ողբերգական լուր ստացանք, մահացել է սիրված և ճանաչված հայտնի երգիչ..Մահվան հանգամանքները պարզվում են. 😢



The Walker Brothers հանրահայտ փոփ խմբի անդամ Սքոթ Ուոլքերը մահացել է։ Նա 76 տարեկան էր: Ինչպես հաղորդում է EveningStandad պարբերականը, լեգենդար երաժշտի մահվան լուրը հաստատել է իր ձայնագրությունների ստուդիան՝ 4AD-ն:


Ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հոդվածում խոսվում է Ուոլքերի հանճարեղության մասին, ինչի շնորհիվ վերջինս կարողացել է հազարավոր մարդկանց կյանք հարստացնել իր երաժշտությամբ:


Radiohead ռոք խմբի երգիչ Թոմ Յորքն առաջիններից է, որը ցավակցական ուղերձ է հղել՝ նշելով, որ Ուոլքերը ոլորտի լավագույններից էր և հսկայական ազդեցություն է ունցել իր և իր խմբի վրա: Ցավակցական ուղերձ է հղել նաև պրոդյուսեր Նայջել Գոդրիքը` Սքոթ Ուոլքերին անվանելով իսկական լեգենդ: